Իրանում առնվազն ինը մարդ է զոհվել մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով
Իրանի արեւելյան մասում առնվազն ինը մարդ է զոհվել եւ 36-ը՝ տուժել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մարդատար ավտոբուսի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
«Ինը մարդ է զոհվել այն բանից հետո, երբ փետրվարի 12-ի առավոտյան 02:20-ին ավտոբուսը շրջվել է Դեյհուք-Ֆերդոուս ճանապարհի 7-րդ կիլոմետրի վրա»,-գործակալությունը մեջբերում է Հարավային Խորասանի նահանգի ճանապարհային ոստիկանության ղեկավարի խոսքը: Նա նաեւ նշել է, որ տուժածներին, բացառությամբ երեք մարդու, տեղափոխել են Թեբես եւ Վերդոուս քաղաքների հիվանդանոցներ:
Գործակալության տվյալներով՝ 45 ուղեւորների փոխադրող ավտոբուսը Գաչսարանից (Իրանի հարավարեւմտյան մաս) ուղեւորվել էր երկրի հյուսիսարեւելյան մաս՝ Մեշհեդ քաղաք: Թե ինչն է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը, գործակալությունը չի հայտնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: