Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդակայանը
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների եւ բանակային ավիացիայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները ցերեկային ու գիշերային ժամերին ուսումնավարժական թռիչքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օդակայանը:
Լեռնային տեղանքի բարդ օդերեւութաբանական պայմաններում թռիչքային առաջադրանքներ կատարելիս ուղղաթիռների անձնակազմերը հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի ավիատեխնիկային, օդակայանի ենթակառուցվածքի օբյեկտներին եւ քանդել թռիչքավայրէջքային գոտին:
ՄիԳ-29 կործանիչների օդաչուները փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի վերգետնյա համակարգերից բանակային ավիացիայի օդային պաշտպանության, ավիացիոն հրթիռների էլեկտրոնային արձակումներով օդակայանի եւ կապի միջոցների խոցման գործողություններ:
Վարժանքի ընթացքում ՄիԳ-29 կործանիչների եւ Մի-24Պ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը 20-ից ավելի թռիչքներ են կատարել: