Բաժիններ՝

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և Արաբական ծոցում ու Կարմիր ծովում լարվածության թուլացման և ծովային նավարկության ազատության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը»,- նշվել է հայտարարության մեջ։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի համակարգման վերաբերյալ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031