
Ան-148-ի կործանումը. զոհվածների հարազատները Օրսկի օդանավակայանում

Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում: Տեսանյութում կադրեր են Օրսկի օդանավակայանից, ուր ժամանել են զոհվածների հարազատները:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են:
Միջադեպը հետաքննում է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը:
Ինքնաթիռի կործանման վայրում հաջողվել է հայտնաբերել երկու «սեւ արկղերը»: Աղետյալ ինքնաթիռի բեկորները ցրված են 30 հեկտար տարածության վրա: