Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Զաքարյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Վաշինգտոնը եւ Բրյուսելը հրաժարվել են արգելել ձեռնածանրոցով գաջեթների փոխադրումը Եվրոպայից Ամերիկա ավիաչվերթերում:
Վեցերորդ գումարման խորհրդարանը սկսել է Ազգային ժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Արա Բաբլոյանի թեկնածությունը: «Ես կարծում եմ, որ մեր առաջարկած թեկնածուն ընկալելի և ընդունելի է հայ ժողովրդի համար»,- ասաց Վ. Բաղդասարյանը՝ կոչ անելով քվեարկել Արա Բաբլոյանի օգտին ԱԺ նախագահի պաշտոնում:
Իրանը, որպես պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան ինն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ:
«Ազգային ժողովին այսօր տրված է պատմական շանս, ինչի մասին խոսեց նաև նախագահը` ասելով, որ առաքելությունների բաշխման տեսակետից այլևս ԱԺ-ի դերակատարությունը դժվար է գերագնահատել, հատկապես` 2018 թ. սահամանդրական բարեփոխումների շրջադարձային փուլը թևակոխելուց հետո ԱԺ կշիռը, հետևաբար` յուրաքանչյուրիս պատասխանատվությունն այստեղ շատ ավելի մեծ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում է հայտարարել, այնպես էլ հիմա` չի պատասխանելու լրագրողների հարցերին:
Նա տարակուսեց հարցից, թե իշխանության հրաժարականը պահանջելո՞ւ են. «Ո՞վ ա պահանջելու, շնորհակալություն, ցտեսություն ձեզ»,- ասաց նա և փորձեց հեռանալ, սակայն ապարդյուն:
Եվրահանձնաժողովը հրապարակել է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում է թռչել Եվրոպա:
Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց են ունեցել և նա համաձայնել է, որ տեղերը համամասնորեն բաժանվեն:
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի համար մեծ պատասխանատվություն է խորհրդարանում աշխատելը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մեծ ապրումներ ունի, քանի որ շատ է սիրում խորհրդարանը: «Սիրում եմ այն որպես վայր, որպես աշխատատեղ: Ես այսօր այստեղ եմ հիշողություններով ու ապագայի հանդեպ լավ էներգիայով»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում պատգամավորները ձևավորեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: ՀՀԿ-ն ներկայացրեց օրենքի նախագիծ, որի համաձայն հաշվիչ հանձնաժողովը կունենա 9 անդամ, որից 5-ը կլինեն ՀՀԿ ներկայացուցիչներ, 2-ը՝ «Ծառուկյան» դաշին քի ներկայացուցիչներ, իսկ ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը հանձնաժողովում կունենան մեկական ներկայացուցիչ: Օրենքի նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 51, դեմ՝ 8 պատգամավոր: Նախագիծը ընդունելու համար անհրաժեշտ էր 30 ձայն:
Հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը կյանքի 52-րդ տարում մահացել է:
Երբեք մի մոռացեք, որ պատգամավորական մանդատը վստահության ու պատասխանատվության մանդատ է: Ձեր ճակատագիրն այդ մանդատով շաղկապվեց երկրի ճակատագրին և զինվորին ներհատուկ քաջություն ու խիզախություն է պահանջում:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը մեջլիս է ուղարկել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի պատրաստած մեղադրական եզրակացությունը, որով պահանջվում է հայ պատգամավոր Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ջեմմա Բաղդասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Ֆուկիի պրեֆեկտուրայում Ճապոնիայի «Տակահամա» ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկումը, որն իրականացվել է մայիսի 17-ին, անցել է հաջողությամբ:
«Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդ տեսակետը չի կարող ընդունելի լինել: Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում»,- ասաց նա:
Իրանում «լռության օր» է հայտարարված նախագահական ընտրությունների նախօրյակին: Ընտրարշավը, որը շարունակվում էր գրեթե մեկ ամիս, ավարտվել է մայիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 8:00-ին:
«Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նաև նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները: Փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու սպաներին, փառք ու պատիվ այսօր սահմանին կանգնած մեր զինվորին ու սպային»:
«Անցյալում պետք է թողնել նաև այս ամբիոնից միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելը որպես գլխավոր ու վերջնական անելիք համարելը»:
«Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե՝ ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետո»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Հայացքների ու տեսակետների տարբերությունները, սակայն, երբեք չպիտի դառնան պատճառ հակառակությունների ու անհանդուրժողականության՝ խոչընդոտելով Ազգային Ժողովի արդյունավոր առաքելությունը: Ի դեպ է այսօր հիշել Ս. Ներսես Շնորհալու պատգամը. «Միութիւն ի կարևորս, ազատութիւն ի երկբայականս և սէր` յամենայնի»: Հավատարմորեն հետևեք հայրապետի հորդորին, պահպանեք միությունը կարևոր գործերում, ազատությունը` երկրորդականներում և սերը` ամեն ինչում:
Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետո:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում հարձակում է նախապատրաստել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Թե ի՞նչ օրենսդրական նախագծեր է հեղինակելու՝ հարցին, Ա.Աբրահամյանը պատասխանեց, որ դեռևս նախագծեր չունի, պետք է ծանոթանա, հետո կերևա: Աբրահամյանը նշեց, որ կողմ է լինելու ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ, ասաց. «Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն…»:
ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նիստին այսօր ներկա չեն «Ելք» պատգամավորական խմբակցության պատգամավորները: «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե կարդաք պառլամենտական և ավագանու ընտրություններից հետո մեր հայտարարությունը, կհասկանաք»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «սաստիկ զայրացել է», երբ իմացել է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները գրում են իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հնարավոր հեռացման եւ այդ պաշտոնում Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) նախկին դատախազ, Fox News հեռուստաալիքի հաղորդավար Քիմբեռլի Գիլֆոյլի նշանակման մասին: