Բաժիններ՝

ԻՊ անդամը հարձակում է նախապատրաստել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում հարձակում է նախապատրաստել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

31-­ամյա կասկածյալ Ժուադ Ա.­ն ձերբակալվել է դեռևս 2016 թվականի դեկտեմբերին: Նիդերլանդների լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն՝ նախքան ձերբակալումը ոստիկանությունը տևական ժամանակահատված հետևել է Ժուադի գործողություններին, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ նա մի քանի այլ անձանց հետո հարձակում է նախապատրաստում Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: ԻՊ անդամի գործով դատարանը որոշում կկայացնի երեք ամսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031