«Այս օրենքով փորձ է արվում իրականացնել այդ կարգավորումները: Բազմաթիվ խնդիրներ կար այս օրենքի նախագծում, մենք Պետաիրավական հանձնաժողովում բուռն քննարկում ունեցանք, որի արդյունքում բավականին մեծ շտկումներ եղան: Անկեղծ ասեմ, մենք կառավարության հետ ունենք պայմանավորվածություններ մի քանի հարցերի շուրջ, ու այդ հարցերը պետք է շտկվեն 1-2-րդ ընթերցման ընթացքում, քանի որ դրանք սկզբունքային հարցեր են, որոնց չընդունման դեպքում անձամբ ես դեմ կքվեարկեմ այս օրենքին»,- հայտարարեց Գ. Կոստանյանը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Գագիկ Մելիքյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Եկեք վատին վատ ասենք, լավին լավ ասենք»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Լաս Վեգասում կրակ բացած տղամարդուն որակել է «հիվանդ» ու «խելապակաս»։ «Նա հիվանդ մարդ էր, խելապակաս մեկը, որը, կարծում եմ, շատ խնդիրներ ուներ»,-հայտարարել է Թրամփը CNN հեռուստաալիքի եթերում:
Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, Ծառուկյանի այցը պայմանավորված է Օլիմպիական կոմիտեի աշխատանքով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ բոլոր երկրները պետք է միանան Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելուն եւ երկրի տարածքի ականազերծմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ծառուկյան» դաշինքը վաղը կհայտարարի, թե տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում որ համայնքում ում թեկնածությունն է առաջադրվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Կատալոնիայում արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում կայացած անկախության հանրաքվեից հետո, որն ուղեկցվել է ոստիկանության հետ քվեարկության մասնակիցների զանգվածային բախումներով, տեղեկացնում է BBC-ին:
Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ մտադիր է աշխատել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ վստահությունը վերականգնելու վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները դժգոհություն են հայտնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններից:
Մոսկվան հուսով է, որ Իսպանիային կհաջողվի հաղթահարել ճգնաժամը Կատալոնիայում կայացած հանրաքվեից հետո:
Բարսելոնայի կենտրոնում ընթանում է ուսանողների բազմահազարանոց հանրահավաքը, որոնք բողոքում են անկախության հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության կոշտ գործողությունների դեմ:
«Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: Այդ իսկ պատճառով համակարգերի ներսում կտեղադրվեն ռուսական արտադրության յուրային-օտար ճանաչման համակարգեր: Նրանք ցանկանում էին, որ իրենց տրամադրվի համակարգերի գաղտնաբառերը, սակայն մենք մերժեցինք նրանց»,-նշում է աղբյուրը:
«Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում զարգացած իրադարձություններին պետք է արձագանքենք սառը դատողությամբ եւ պետական մտածելակերպով: Ֆեյսբուքյան հայհոյանքները եւ Թբիլիսիից բռունցքներ թափահարելը իրավիճակը էլ ավելի է սրում: Հարկավոր է լրջորեն աշխատել շրջանի ոչ վրացի բնակչության հետ: Նրանց գիտակցության մեջ այն միտքը, որ սա էլ Հայաստան է, առկա է դեռեւս 19-րդ դարից: Վերհիշենք 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմը, Ռուսաստանի կողմից այս տարածքների բռնազավթումը եւ այստեղի վրացի մահմեդական բնակչության արտաքսումը, Օսմանյան կայսրությունից հայերի արտաքսումը:
«Խոսում ենք տարածքների կորստի և այլնի մասին, նախ մենք պետք է ճշտենք՝ արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարտվել է, իսկ հայկական զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունները: Այդ պատերազմից հետո որևէ նոր պայման մեր առաջ չի դրվել»:
«Ի վերջո, պետք է ասե՞նք, թե քառօրյա պատերազմն ինչի մասին էր։ Այդ պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր։ Եթե ստացվեր այն, ինչ պայմանավորվել էին, և Ադրբեջանն ավելի լուրջ տարածքային հաջողություններ ունենար, դրա դիմաց վճարելու էր ԵՏՄ-ին անդամակցությամբ»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների արտահերթ փուլը հաջորդ շաբաթ կանցկացվի Բրյուսելում:
Համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Երևան, իսկ հոկտեմբերի 7-ին համանախագահները կլինեն Ադրբեջանում:
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն՝ խնդրելով դադարեցնել իր լիազորությունները առողջական ոչ բավարար վիճակի պատճառով:
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։
ՌԴ-ի Ռոստովի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների զինված ուժերի «Որոնում-2017» հնգօրյա հատուկ մարտավարական զորավարժությունները:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում դեսպանների հավատարմագրումը նոր խթան կհանդիսանա երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:
«Պարոն Փաշինյան, ձեր կայքում գրված է, որ Արմեն Աշոտյանը Գագիկ Ծառուկյանից հետո ամենից շատն է բացակայել նիստերից։ Գրված է, որ ես անպարտաճանաչ եմ։ Ես, իրոք, բացակայել եմ նիստերից, որովհետև սեպտեմբերին 30 օրերից 20-ը ես գործուղումների եմ եղել։ Այդպես եք աշխատում թվերի հետ։ Թվերի հետ աշխատանքն ավելի շատ կուլտուրա է պահանջում»,- այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Մեծ Բրիտանիայի եվրասկեպտիկների առաջատար կուսակցության՝ EKIP-ի նախկին ղեկավար Նայջել Ֆարաժը Բրյուսելին երկակի ստանդարտների մեջ է մեղադրել Կատալոնիայում Մադրիդի գործողությունների նկատմամբ միության լռության պատճառով, որտեղ հոկտեմբերի 1-ին կայացել է անկախության հանրաքվե:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 142 անձի ձերբակալելու որոշում է կայացրել:
«Մշտական և ժամանակավոր հանձնաժողովների մեջ միակ տարբերությունը հարցերի քննարկման ժամանակն է: Մշտական հանձնաժողովի պարագայում հարցը ունի իր ընթացակարգը, քննարկման ժամկետներ, որոնք այդ հարցը պետք է դարձնեն օրակարգային»,- ասաց Աշոտյանը:
«Հարց եմ տալիս իշխող ուժին՝ կարո՞ղ եք այնպես անել, որ Ղարաբաղը մտնի ԵԱՏՄ»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս ամսվա ընթացքում կանցկացնի Սիրիային նվիրված երեք հանդիպում, որոնցից մեկը կնախորդի Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ ժնեւյան բանակցությունների նոր փուլին:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում, հանրային վայրում համբուրվելու համար սիրահար զույգին տուգանել են: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ վրդովված երիտասարդը այս մասին գրել է իր թվիթերյան էջում.
«Երբ մենք արձանագրում ենք, որ ԵՏՄ անդամ դառնալուց հետո է, որ հայկական կողմն Արցախի հակամարտության գոտում տարածքային շոշափելի կորուստներ է ունեցել, մեզ ասում են՝ ի՞նչ կապ ունի դա պատերազմի հետ, չէ՞ որ դա զուտ տնտեսական միավորում է»։