
«Տղերք, ձե՞ռ եք առնում» Ռուսական խրամատում նստել եք, մե՞զ եք ասում՝ խրամատում մի նստեք». Արամ Սարգսյան

«Եկեք վատին վատ ասենք, լավին լավ ասենք»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հարցը, որն այսօր «Ելք» դաշինքը բարձրացրել էր՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված, գերկարևոր հարց է, ու նման հարցերը 2 ժամում չեն քննարկում:
«Այո, ուզում եմ հակադարձել պարոն Աշոտյանին, որ նման հարց քննարկելու համար պետք է հանձնաժողով ստեղծել: Հերիք է՝ մի գիշերվա մեջ որոշումներ կայացնենք: Խոսվում է խրամատներից, Արևմուտք-Ռուսաստաններից… Տղերք, ձե՞ռ եք առնում: Ռուսական խրամատում նստել եք, մե՞զ եք ասում՝ խրամատում մի նստեք: Որևէ պարագայում երբևէ հակադրվե՞լ եք Ռուսաստանին, եղե՞լ է ինչ-որ հարց, որի դեպքում Ռուսաստանին «ոչ» ասեք: Չի եղել նման բան»,- հայտարարեց Ա. Սարգսյանը: