Վրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ եւ երկու անգամ պաշտոնական մերժում է ստացել:
Արցախի Ազգային ժողովը այս պահին հատուկ նիստ է գումարում, որտեղ Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն պետք է ընտրի Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում անհանգստությամբ են ընկալել Ուկրաինայի արևելքում Մալոռոսիա պետություն ստեղծելու մասին հայտարարությունը, և անհրաժեշտ չեն համարում այսպես կոչված «սեպարատիստներին» այդ թեմայի շուրջ մանրամասն մեկնաբանությունների արժանացնել:
Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն տեղի կունենար:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հինգ թիկնապահներ վիրավորվել են երկրի Կոմունիստական կուսակցության զինված ջոկատի ենթադրյալ անդամների հետ ընդհարման հեեւանքով, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Մինդանաո կղզու Կոտաբատոյի նահանգում:
Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենը կոչ է արել երկրի կառավարությանը նախազգուշացնել Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիներին:
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ստամբուլում կազմակերպված սեմինարի ժամանակ մի խումբ իրավապաշտպանների ձերբակալման, այնուհետև նաև կալանավորման առնչությամբ:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը կարճատեւ զրույց են անցկացրել Համբուրգում «քսյանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ընթրիքի վերջում:
Շվեյցարիայի Կրան Մոնտանա քաղաքում Կիպրոսի շուրջը խորհրդաժողովի ապարդյուն ավարտումը, ինչի վրա մեծ հույսեր էին դրվում, բանակցությունների մասնակիցների կոլեկտիվ ձախողումն է, այլ ոչ թե կողմերից մեկի մեղքը:
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայում մարդու իրավունքների վեց պաշտպանի կալանավորման փաստը՝ կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրանց:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հուլիսի 19-ին կժամանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ճապոնիայում արտակարգ շոգերի հետևանքով մահացել է վեց մարդ, 7 068-ը հոսպիտալացվել են:
Թուրքական Բաթմանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորի՝ Այշե Աջար Բաշարանին և Սաադեթ Բեջերիքլիին կալանավորելու մասին որոշում է ընդունվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:
Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու տարեց մարդ մահացել է գերսառեցումից: Եվս հինգ մահացել են շմոլ գազի թունավորումից՝ վառարանը սխալ օգտագործելու հետևանքով:
Անկարայի և Բաղդադի հարաբերությունները լարվել էին 2015 թվականի վերջին, երբ Թուրքիան առանց իրաքյան իշխանությունների թույլտվության զորք էր մտցրել Մոսուլից ոչ հեռու գտվող Բաշիքայի շրջան՝ ԻՊ դեմ պայքարում օգնելու պատրվակով: Իրաքի իշխանությունները բազմիցս հորդորել էին Թուրքիային դուրս բերել զորքերը՝ անվանելով դա երկրի ինքնիշխանության ոտնահարում:
Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձնելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նախարարի՝ ևս ունեցել է նշյալ շարժական և անշարժ գույքերը, աճման կարգով փոփոխության են ենթարկվել միայն դրամական միջոցները: Հավանաբար, Գրիգորյանն իր անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեցնում էր «Ավշարի» գինու գործարանի տնօրենի և «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները։
Բրիտանական Կոլումբիայում արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոբերտ Թերները նշել է, որ սեփական տները լքած մարդկանց թիվը 45 հազար 806 է: Նա ընդգծել է, որ դա մարդկային տեղաշարժերի հետ կապված ամենամասշտաբային իրադարձությունն է տվյալ շրջանում:
ՊԵԿ-ում եզրակացրել են, որ Վարդան Հարությունյանն ում հետ չի ցանկանում աշխատել, նրան ոչ թե հանում է, այլ այնպիսի տեղ է գործուղում, որ կամովին հեռանան։ Նույն տրամաբանությամբ էլ մեկի պաշտոնն է իջեցնում, մի քանիսին Հայաստանի հյուսիսից գործուղում է հարավ։
ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
2014 թվականի դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել է 2012 թվականին: Դատարանի վճռով Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Շվեյցարական Ալպերում հայտնաբերել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մարմինները:
Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ զբաղվող Բրիտանական Anglo-Asian Mining Plc. ընկերությունը 2017-ի երկրորդ եռամսյակում Գեդաբեկի շրջանում արդյունահանել է 12 140 ունցիա ոսկի, 45 718 ունցիա արծաթ և 716 տոննա պղինձ:
Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ծախսերը 2017 թ. 1-ին եռամսյակում կազմել են 199 մլն 387.2 հազար դրամ:
Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորելու մասին որոշումը արդարադատության նկատմամբ մեծ վիրավորանք է:
Ադրբեջանում 2017թ-ի առաջին կեսին իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1697 դեպք:
ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրները 2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 12-ը կմասնակցեն Վրաստանում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» (Նոբելյան գործընկեր) զորավարժություններին:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական խոսքով է հանդես եկել Եգիպտոսի Ազգային տոնի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը:
Աշխարհում գրեթե յուրաքանչյուր տասներորդ մանկիկը կամ 12,9 միլիոն երեխա 2016 թվականին ոչ մի պատվաստում չի ստացել, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները:
Ճապոնիան հուսով է, որ մինչեւ 2017 թվականի վերջը երկրի ատոմակայաններում կգործարկվեն շուրջ 10 ռեակտորներ: