Աճող մտահոգություն՝ Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ

Լրագրողներ առանց սահմանների ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը (RSF) հոդված է հրապարակել Հայաստանում մամուլի անազատության վերաբերյալ: Հոդվածում մասնավորապես նշվում է.

«Քանի որ Արմեն Սարգսյանը՝ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը, ապրիլի 9-ից պատրաստվում է պաշտոնավարել, Լրագրողներ առանց սահմանների ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը (RSF) նշում է, որ տեղեկատվամիջոցների ազատության անկման դադարեցումը Հայաստանի կառավարության առջև ծառացած հիմնական խնդիրն է:

«Մենք անհանգստացած ենք Հայաստանում մամուլի ազատության վայրընթացի միտման կապակցությամբ և մենք կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք նվազեցնում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում RSF-ի գրասենյակի ղեկավար Յոհան Բիրը:

«Իշխանությունները պետք է նաև լրիվ և անկողմնակալ քննություն կատարեն լրագրողների նկատմամբ կատարվող բռնության գործողությունների վերաբերյալ և վերջակետ դնեն այդպիսի գործողությունների անպատժելիությանը»:

Տեղեկատվության իրավունքը սպառնալիքի տակ է

RSF-ն մտահոգված է մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նվազեցնում են լրագրողների հասանելիությունը տեղեկատվությանը, որոնցից վերջինները լրագրողներին անգամ հեռացնում են այն վայրերից, որտեղ իշխանությունները որոշումներ են կայացնում:

Մարտի 23-ին խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կառավարության նախարարները այլևս չեն կարողանա հարցազրույցներ տալ առանց վարչապետի թույլտվության, և լրագրողներին, որպես կանոն, չի թույլատրվում մասնակցել կառավարության նիստերին՝ ներառյալ նախարարների կաբինետի նիստերին, որոնք կանցկացվեն փակ դռների ետևում:

Աճող բռնություն, շարունակվող անպատժելիություն

Վերջին տարիներին տեղեկատվամիջոցների աշխատակիցների վրա հարձակումների թիվն ավելացել է, և առնվազն 17 լրագրողներ բռնության զոհ են դարձել 2017 թվականին:

2017 թ. Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը ամենալեցուն շրջանն էր: Araratnews.am լրատվական կայքից Շողիկ Գալստյանը և Հայկ Պետրոսյանը, ինչպես նաև Սիսակ Գաբրիելյանը՝ «Ազատություն» ռադիոկայանից, ընտրությունների օրը հարձակման են ենթարկվել Երևանում ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկի շտաբի մոտակայքում»:

Տեսանյութեր

Լրահոս