«Դուք ասեք՝ որտեղ է կայացել, ես պատասխանեմ՝ ճի՞շտ եք, թե՞ ոչ, ինտրիգ մի փնտրեք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 26-ին ԲՀԿ-ից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ քաղխորհուրդը նիստ է հրավիրել, եւ Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհրդի հինգ փոխնախագահներ ու քարտուղար են ընտրվել: Քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, եւ Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ։

Սակայն ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկը մեզ հայտնեց, որ իրականում Գագիկ Ծառուկյանն իր մոտ է կանչել Նաիրա Զոհրաբյանին, Մելքումյանին եւ Բագրատյանին ու ներկայացրել իր պլանների մասին, որին հաջորդել է հաղորդագրությունը։ Որտե՞ղ եք քաղխորհրդի նիստն արել՝ հարցրինք քաղխորհրդի անդամ Գեւորգ Պետրոսյանին։

«Նիստը կայացել է այնտեղ, որտեղ ԶԼՄ-ները հայտարարել են։ Դուք ասեք՝ որտեղ է կայացել, ես պատասխանեմ՝ ճի՞շտ եք, թե՞ ոչ։ Էստեղ ինտրիգ փնտրել պետք չէ»,- ասաց նա։

Ի դեպ, քաղխորհրդի փոխնախագահ Արմեն Արզումանյանը համարվում է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի մտերիմը. նա է Արզումանյանին ԲՀԿ տարել, եւ Արզումանյանի ջանքերով է նաեւ իրականություն դարձել ԲՀԿ-ի անդամակցությունը Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցությանը։ Նշենք, որ արտաքին կապերի գծով փոխնախագահի կարգավիճակին հավակնել է Նաիրա Զոհրաբյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս