Ինչպես է քվեարկելու «Ծառուկյան» դաշինքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 10 օրից տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, սակայն որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կքվեարկի ԱԺ պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը:

Դաշինքի պատգամավորները փորձում են ամեն կերպ խուսափել այս հարցին ուղիղ պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ դեռ վարչապետի թեկնածուն հայտնի չէ, կամ որ իրենց քվեարկությունից, միեւնույն է, ոչինչ կախված չէ, եւ վարչապետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան:

Մինչդեռ բոլորի համար էլ պարզ է, որ վարչապետի թեկնածության հարցը վաղուց լուծված է՝ ՀՀԿ-ն ընդամենը մի անփոխարինել թեկնածու ունի, եւ որքան էլ վարչապետի հարցը լուծվի կառավարող կոալիցիայի շրջանակում, միեւնույն է՝ «Ծառուկյան» դաշինքը պետք է այդ ընտրության նկատմամբ որոշակի դիրքորոշում արտահայտի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30