Բաժիններ՝

ԵՄ-ն ընդլայնեց ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը

Եվրամիությունն ապրիլի 6-ին ընդլայնել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ավելացնելով մեկ ֆիզիկական եւ 21 իրավաբանական անձ:

Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ասված է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԵՄ-ի Խորհրդի կայքում։ «Այսպիսով, ԵՄ-ն միացավ այն նոր միջոցներին, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ ձեռնարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից,-նշվում է հայտարարության մեջ:- Պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են ի պատասխան միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ստեղծման հետ կապված նրա գործունեության, ինչը խախտում էՄԱԿ-ի ԱԽ-ի բազմաթիվ բանաձեւեր»:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին համապատասխան, ԿԺԴՀ-ի համար կազմված սեւ ցուցակում ներառել է 80 մարդու եւ 75 կազմակերպություն, իսկ միակողմանի կարգով սահմանափակիչ միջոցներ է կիրառել 55 մարդու եւ ինը կառույցի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս