Բաժիններ՝

Չինուհին՝ մկրատը գլխի մեջ, ավտոբուսով հասել է հիվանդանոց ու ողջ է մնացել

Չինաստանի բնակչուհին՝ մկրատը գլխի մեջ, կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց եւ հաջողությամբ տարել է վիրահատությունը: Այս մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Շեն Սյաոինը չինական ցեդրելայի տերեւներ էր հավաքում Հուբեյի նահանգի Սանյան քաղաքի իր տան այգում: 57-ամյա կինը որոշել է բույսի կատարից կտրտել ուտելի տերեւները, եւ այնտեղ հասնելու համար բամբուկե փայտ է ամրացրել է տելու մկրատին:

Բայց այն ջարդվել է, եւ մկրատն ընկել ու սայրով խրվել է Սյաոինի գլուխը: Չինուհին կարողացել է պահպանել ինքնատիրապետումը եւ ավտոբուսով հիվանդանոց է ուղեւորվել իր ընտանքի հետ: Բժիշկները նրան ուղարկել են ռենտգեն հետազոտության, որտեղ հայտնաբերել են, որ սայրը չորս սանտիմետր խրվել է նրա գլուխը եւ կպել ուղեղին: Այնուամենայնիվ, այն լուրջ վնաս չի հասցրել կնոջը. նա գանգատվում է սոսկ զգայության մասնակի կորստից եւ քնկոտությունից: Մկրատը հանելու համար բժիշկներին երկու վիրահատություն է պահանջվել:

https://www.youtube.com/watch?v=kq0NRHVxDd8

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30