Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զանգահարել է օդաչու Ալեքսանդր Ակոպովին, ով հերոսաբար վթարային իրավիճակում կարողացել էր բարեհաջող կերպով նստեցնել ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, և անձամբ շնորհակալություն է հայտնել նրան այդ արարքի համար:
Armexit-ը և «Նոր Հանրապետության ստեղծելու մասին «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզ»-ի օրգանական բաղադրիչն է: Ի դեպ, տերմինի հեղինակը Սասնա Ծռերի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանն է: Նա դեռ մեկ տարի առաջ էր կիրառում այդ տերմինը, որը փաստորեն բերնեբերան հասարակության սեփականությունն է դարձել և հայտնվել ԶԼՄ-ներում:
Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղակայված «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածի արդյունքում ահաբեկչական կազմակերպության առնվազն 8 զինյալ է ոչնչացվել:
Մոսկվայի շրջանում գտնվող «Պարկ Պատրիոտում» մեկնարկում է «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցույթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի անվտանգության նախարար, գեներալ Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար:
Թուրքիայում ծնված հայազգի ակտիվիստ Մահմութ Քոնուքը տարիներ ի վեր պայքար է մղել հանուն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության: 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո նա մեկն էր այն քաղաքացիներից, ում առանց հիմնավոր պատճառի հեռացրեցին աշխատանքից:
Թուրքիայի ապահովագրական ընկերությունները հայտնել են, որ Ստամբուլում հորդառատ անձրևների և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքացիներին պատճառված նյութական վնասի չափը հասնում է մինչև 1.2 միլիարդ թուրքական լիրայի (ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար):
Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի կողմից «աճող վտանգի» համար պատասխանատու է անվանել Ռուսաստանին և Չինաստանին:
Չինստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և Փհենյանին կոչ է արել հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:
Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր քաղաքում տեղակայված 5-աստղանի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Հյուրանոցից տարհանվել է 400 մարդ:
ԱՄՆ-ի հետախուզությունը կարծում է, որ Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է եղել:
Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շչջանակում ձերբակալվել է Գանայում Թուրքիայի նախկին դեսպան Շենթուրք Ուզունը:
ԱՄՆ հայտնի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ում մոտ վերջերս ուղեղի քաղցկեղ են ախտորոշել, վերադարձել է Արիզոնա նահանգ բուժվելու:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ սկսված դատական գործով դատարանը որոշում է կայացրել պայմանական ազատ արձակել կասկածյալներից յոթին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան ազատ է արձակվել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ դադարեցրել է թռիչքները Վենեսուելա:
Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հազվագյուտ համերաշխությամբ քվեարկեցին հօգուտ օրինագծի, որով աննախադեպ խստության պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Այս փաթեթը ծանր հարված է Մոսկվայի թե ռազմական, թե տնտեսական կարողություններին՝ այն կարողություններին, որոնց ապավինելով՝ պաշտոնական Երևանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում՝ ճանաչելով Ռուսաստանին որպես «ռազմավարական դաշնակից»:
«Վերջին օրերին տեղեկացանք, որ Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասում բառիս բուն իմաստով իշխում է «դեդովշինան»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել մեր պետբյուջեից, ապա Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ «Այդ գործով վնասի փոխհատուցման հարցը դեռևս չի լուծվել, քանի որ գործով վճիռը կայացնելու պահին այդ հարցը դեռ չէր քննարկվել»։
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Տողանյանն ունի չորս բնակարան, մեկ ավտոտնակ եւ «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10-ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ և 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միևնույն ժամանակ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:
«Ընդամենը վերջերս՝ 2017-ի մայիսին, Փրկարար ծառայության պետի տեղակալ նշանակված Կարապետ Հրաչիկի Մարգարյանը 1992-2014թթ. աշխատել է զինված ուժերում՝ որպես զորամասի շտաբի պետ, հրամանատար: Ապա տեղափոխվել է ԱԻՆ՝ զբաղեցնելով Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի տեղակալի, քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ-քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետի պաշտոնը:
Ադրբեջանը մինչև 2017թ. հուլիսի 1-ը միջազգային ֆինանսական, բանկային և այլ վարկային կազմակերպությունների հետ կնքել է ընդհանուր առմամբ 11,2 մլրդ դոլարի վարկային համաձայնագրեր, ինչը 2017-ի հունվարի 1-ի համեմատ 285,4 մլն դոլարով կամ 2,6 տոկոսով ավելի է:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Թրամփի մրցակից Քլինթոնի կուսակիցները՝ Դեմոկրատական կուսակցության անդամները, փաստացիորեն, համագործակցել են Ուկրաինայի դեսպանության հետ և փորձել վարկաբեկիչ տեղեկություններ տարածել Քլինթոնի մրցակիցների դեմ։
Թուրքական դատարանը պայմանական ազատ է արձակել «Ջումհուրիեթ» թերթի յոթ լրագրողների, ովքեր ձերբակալվել էին Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն կոչ է արել Չինաստանի և Ռուսաստանի հետ համագործակցաբար ազդեցություն գործել Հյուսիսային Կորեայի վրա, որը հուլիսի 28-ին կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հրաժարական է տվել երկերի Գերագույն դատարանի կայացրած որոշումից հետո, որով վերջինս որակազրկել է Շարիֆին:
Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է փորձարկել: