Բաժիններ՝

Ռուսաստանում առաջվանն այլևս չկա և չի լինելու. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հազվագյուտ համերաշխությամբ քվեարկեցին հօգուտ օրինագծի, որով աննախադեպ խստության պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Այս փաթեթը ծանր հարված է Մոսկվայի թե ռազմական, թե տնտեսական կարողություններին՝ այն կարողություններին, որոնց ապավինելով՝ պաշտոնական Երևանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում՝ ճանաչելով Ռուսաստանին որպես «ռազմավարական դաշնակից»:

Փաստն այն է, ինչի մասին խոսում են նույնիսկ ռուսաստանցի փորձագետները, որ այդ երկրին մեծ փորձություններ են սպասվում, և ամենևին էլ փաստ չէ, որ Հայաստանը պարտավոր է շարունակել իր «ավանդական» քաղաքականությունը և այդ փորձությունները հրավիրել իր վրա:

Հայաստանում արդեն իսկ հնչում են կոչեր վերագնահատելու անվտանգության, արտաքին տնտեսական քաղաքականության մոտեցումները: Որքանո՞վ է դա արդարացված, ո՞րն է Հայաստանի իրական շահն այս նոր դասավորության մեջ՝ կարող ՝ ապացուցվել միայն հրապարակային բանավեճի արդյունքում: Համենայնդեպս, պարզ է, որ «առաջվանն» այլևս չկա և չի լինելու, իսկ ինչ է լինելու սրանից հետո՝ կախված է բոլորիցս՝ բոլորի հավաքական կամքից ու ինտելեկտից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս