Բաժիններ՝

Ստամբուլում հորդառատ անձրևն ու կարկուտը շուրջ 300 հազար ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել

Թուրքիայի ապահովագրական ընկերությունները հայտնել են, որ Ստամբուլում հորդառատ անձրևների և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքացիներին պատճառված նյութական վնասի չափը հասնում է մինչև 1.2 միլիարդ թուրքական լիրայի (ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը:

Ընկերությունների նախնական տվյալներով՝ կարկուտի հետևանքով վնասվել է շուրջ 20 հազար փոխադրամիջոց, կոտրվել են տների պատուհանների ապակիներ, վնասվել են շինությունների արտաքին պատերը, տանիքները: Բացի այդ, շուռ էին եկել ավելի քան 200 ծառեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31