Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով։
ատվո լեգեոնի Մեծ խաչը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևն է, որը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից։
Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել էր «Փառքի» շքանշանով։



