Բաժիններ՝

Գյուլենականների գործով ձերբակալվել է Գանայում Թուրքիայի նախկին դեսպանը

Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շչջանակում ձերբակալվել է Գանայում Թուրքիայի նախկին դեսպան Շենթուրք Ուզունը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նախկին դեսպանը մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ» լինելու մեջ:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս