Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը, որը նախարարը հուլիսի 24-ին ուղարկել էր ԵՄ գործիչներին:
Սիրիայի կառավարական զորքերը՝ սիրիական ռազմաօդային ուժերի աջակցությամբ հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զոր քաղաքի ուղղությամբ գրոհները:
Թուրքիայի Ամասիայի շրջանում վթարվել է Ստամբուլից Սամսուն կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը:
Երկրորդը, ամենայն հավանականությամբ, ոչ մարտական կորուստ է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրաքում և Սիրիայում շարունակվող ճգնաժամերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
168.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի այդ դեպքի մասին: Նա նշեց, որ այս գիշեր Տավուշի սահմանային հատվածում իրավիճակը հանդարտ է եղել:
Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրիպատվիրակություններ:
Օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.:
Դանիայի արքայազն Հենրիկը հայտարարել է, որ չի ցանկանում հուղարկավորվել իր կնոջ՝ Մարգարեթ թագուհու կողքին:
Ամերիկյան Starbucks ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցի ընդլայնման նպատակով 3 միլարդ դոլարի ներդրում կատարել Չինաստանում:
ԱՄՆ վարչակազմի կողմից իրականացվող միգրացիոն բարեփոխումների շրջանակում «Գրին քարտերի» տրամադրման ներկայիս համակարգի փոփոխությունը կնպաստի ուղեղների արտահոսքին այլ երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից։Ֆիլտր է դրվում, և ԱՄՆ չեն կարող գնալ մարդիկ, որոնք անգլերեն չգիտեն և հատուկ ունակություններ չունեն»։
«Սերժ Սարգսյանի Իրան այցելությունից իմ սպասելիքն այն է, որ Հայաստանն ու Իրանը ծրագրերից անցնեն կոնկրետ գործողությունների, առաջին հերթին նկատի ունեմ՝ գազային, էներգետիկ ոլորտներում, օրինակ` նույն Մեղրիի 2 հէկ-երը, որ Իրանը կառուցում է, մեկը՝ իր համար, մեկը` մեր, ինչո՞ւ է դանդաղ առաջ ընթանում, կամ ինչո՞ւ է դանդաղ ընթանում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը»:
Երգչի շրջագայությունը կազմակերպած «VERY GOOD TOURING» ընկերությունը տեղեկացրել է, որ անցած տարի Քանիեի «SAINT PABLO» շրջագայության դադարեցումից հետո ապահովագրական ընկերությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը:
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը խնամքի տակ կվերցնի մեծ պանդայի երկու ձագերի, որոնք օրերս լույս աշխարհ են գալու «Բովալ» կենդանաբանական այգում, որը գտնվում Է Ֆրանսիայի Լուար եւ Շեր դեպարտամենտում:
Այս տարի չինացի զբոսաշրջիկներն առաջին անգամ կսահմանափակեն գնումների վրա կատարվող ծախսերը եվրոպական եւ ասիական քաղաքների խանութներում եւ կշարունակեն ծախսերն ավելացնել ռեստորանների ու էքսկուրսիաների համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կմտածի՝ 2018 թվականին առաջադրել արդյոք իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական զենքը Հայաստանի սահմանին տեղադրելն անհեթեթություն կլինի, քանի որ դա կլինի նաև ռուսական ռազմաբազայի դեմ։ Դրա համար այդ զենքի մատակարարումն ավելի շուտ պետք է դիտարկել Արևմուտք-Թուրքիա-Ռուսաստան բարդ շախմատային խաղի ներքո»։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը թվիթերյան իր էջում գրում է. «Այսպիսով գործադիր իշխանությունը Կոնգրեսին հանձնելով, Թրամփի վարչակազմը ի ցույց է դրել իր լիակատար թուլությունը»։
Թուրքիայում, 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձերբակալված հազարավոր մեղադրյալների համար որոշում է կայացվել հատուկ բանտային համազգեստ կարել։
Ադրբեջանի բանկային հատվածի եկամուտները՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ և երկրում առաջացած ճգնաժամով, զգալիորեն նվազել են:
«Ինչ-որ մի պահի Ադրբեջանը լուրջ կոնֆլիկտի, անշուշտ, կգնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Հայաստանում բավականին բարձր է կեղծ, ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործումը՝ հայտնի որպես հենություն: BSA կազմակերպության տվյալներով, Հայաստանն այս ցուցանիշով գտնվում է երրորդ տեղում՝ զիջելով միայն Վենեսուելային և Զիմբաբվեին: Դրա մասին է նշում «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
Կրեմլը համաձայն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետին, որը հայտարարել է, թե Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները «վտանգավոր ցածր մակարդակի վրա են»:
ՆԱՏՕ-ի երկրների բանակների ներկայացուցիչները կանցնեն Կրեշչատիկով, որտեղ օգոստոսի 24-ին տեղի կունենա զորահանդես Ուկրանիայի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:
Ինդոնեզիան հայտ է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ քննարկումներ սկսելու համար:
Կատարը եւ Թուրքիան օգոստոսի 6-7-ին կանցկացնեն ռազմածովային զորավարժություններ:
Etkin լրատվական գործակալության թղթակից և թարգմանիչ Մեշալե Թոլուին 15 տարվա ազատազրկում է սպառնում:
«Քաղաքականության մեջ գոյություն ունի սակարկելիության գին, ես կարծում եմ՝ սա մեծ քաղաքական խաղում որոշակի սակարկելիության գնի ֆունկցիա կատարող քայլ կամ գործընթաց է»:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստամբուլի հյուրանոցների հասույթն ավելի քան մեկ միլիարդ եվրոյով նվազել է 2015 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: