Բաժիններ՝

Air France դադարեցրել է թռիչքները դեպի Վենեսուելա

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ դադարեցրել է թռիչքները Վենեսուելա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընկերությունը հետևում է իրադրությանը և կտեղեկացնի իր հաճախորդներին թռիչքների ծրագրում բոլոր փոփոխությունների մասին: Air France-ը հիշեցնում է, որ հաճախորդների և անձնակազմի անվտանգությունն իր առաջնահերթությունն է»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Վենեսուելայում ապրիլից զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը վճռել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ասամբելայի լիազորությունները: Թեպետ որոշումը հետագայում չեղյալ էր համարվել, սակայն ընդդիմության կողմնակիցները դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով դատարանի անդամների հրաժարականը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում:

Անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 110-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս