
Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է

Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր քաղաքում տեղակայված 5-աստղանի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Հյուրանոցից տարհանվել է 400 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը:
Կրակը բռնկվել է հյուրանոցի խոհանոցում՝ դեռևս անհայտ պատճառներով:
Հրդեհի ծխի հետևանքով չորս ռուս և տասը թուրք հանգստացող հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: