Թուրքական դատարանը պայմանական ազատ է արձակել յոթ լրագրողների
Թուրքական դատարանը պայմանական ազատ է արձակել «Ջումհուրիեթ» թերթի յոթ լրագրողների, ովքեր ձերբակալվել էին Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական Daily Sabah-ը:
Այս գործով դատական նիստերը սկսվել են այս երկուշաբթի: Միևնույն մեղադրանքով ձերբակալվել է թերթի 11 աշխատակից, իսկ վեցի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Թերթի ևս երկու աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը հետախուզման մեջ են: