Բաժիններ՝

Ադրբեջանցի զինվորները բռնաբարել են հայտնի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի բարեկամին

«Ոչ ոքի համար նորություն չէ, որ մեր բանակում առկա է «դեդովշինա»։ Զաքիր Հասանովի նշանակումից հետո այն ոչ միայն չի վերացել, այլև շատացել է։ «Դեդովշինա» կոչված փորձանքը ոչ միայն Ադրբեջանի բանակի, այլև մեր ազգի համար է սպառնալիք», ֊ այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ադրբեջանցի օգտատեր Թոֆիկ Իբրահիմովը, որը վերջերս հանդես է գալիս Ադրբեջանի զինված ուժերում տիրող արատավոր երևույթների մասին բացահայտումներով։

«Վերջին օրերին տեղեկացանք, որ Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասում բառիս բուն իմաստով իշխում է «դեդովշինան»։ Մի խումբ զինվորներ, որոնք ներկայանում են որպես ԵՐԱԶ, նորակոչիկներին հանգիստ չեն տաիս։ Ինչպես պատմում է ականտեսը, հատկապես Բաքվից զորակոչված զինվորներին ներգրավում են մաքրության աշխատանքներին և ծաղրում նրանց։ Նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ Բաքվի Յասամալ թաղամասից զորակոչված Զաքիր Ֆաթուլաևին մի քանի զինվոր շահագործել են, նրան մաքրություն անել տալով, իսկ հետո այդ անպատկառները երիտասարդ զինվորին բռնաբարել են։ Դեպքից հետո պարզ է դարձել, որ Զաքիր Ֆաթուլաևը Էյնուլա Ֆաթուլաևի բարեկամն է։

Վերջինս տեղյակ է դեպքի մասին։ Որպեսզի իր բարեկամի անունը դուրս չգա, Ֆաթուլաևը միջադեպը չի լուսաբանել։ Իսկ դա միայն այդ կատաղած զինվորներին է ձեռնտու։ Ասում են՝ այժմ ռազմական ոստիկանությունը և դատախազությունը հետաքննություն են իրականացնում դեպքի վերաբերյալ։ Նման դեպքերը վերացնելու համար, մենք պետք է բացահայտենք և հանրությանը ներկայացնենք արատավոր այդ երևույթները։ Ըստ իմ տեղեկության՝ նշածս զորամասի դեդովշինայի անդմաներից են Էլխան Նասիբովը և Շահին Մամադլին։ Սրանք, խտրականություն դնելով զինվորների միջև, նրանց բաժանել են ԵՐԱԶ-ների և բաքվեցիների։ Անիծվեն սրանց նմանները», – գրել է Տոֆիկ Իբրահիմովը:

Ադրբեջանցի մեկ այլ օգտատեր՝ Ֆարիդ Ղուրբանին, վերոնշյալ գրառման մեկնաբանություններում գրել է այն մասին, որ հիշատակված զորամասում ծառայող զինվորները մինչ օրս «հարկ են վճարում» իրենցից առաջ զորակոչված զինծառայողներին՝ ամսեկան առնվազն 20 մանաթ։

Աղբյուրը՝  voskanapat.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս