
ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում

ԱՄՆ-ի հետախուզությունը կարծում է, որ Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fox News հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալների համաձայն՝ իրանական հրթիռն, ամենայն հավանականությամբ, մեկնարկից անմիջապես հետո «աղետալի վթարի» է ենթարկվել:
Ավելի վաղ նշվում էր, որ Իրանը «Սիմորգ» հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել՝ արձակելով այն տիեզերք: