ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնը ապրիլի 24-ին Վաշինգտոնի մերձակա Առլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակներ են դրել «Էլբայի ոգու» հուշակոթողին:
«Գուցե նրան, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, հակառակ կողմը սիրում է։ Հիմա մենք ինչի՞ն ենք ուզում գնալ. դիկտատուրայի՞ն ենք ուզում գնանք, ուզում ենք թելադրանքի՞ն գնալ։ Ընտրություն անենք, տեսնենք՝ ում է ուզում մեր ժողովուրդը»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ապրիլի 25-ից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:
ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է. « Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին…
Երեկ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով այսօր առավոտյան ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում:
«Ասել եմ, որևէ փակ օրակարգ չկա՝ ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
«Настоящее Время» ռուսական հեռուստաալիքը անդրադարձել է անցած կիրակի օրը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու առջև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա իրականացնող հայ ցուցարարների ձերբակալությանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին.
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է ստեղծել անվտանգության հարցերի տարածաշրջանային համաժողով։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ պարզաբանում է, թե ինչու չի կայացել Նիկոլ Փաշինյանի և իր նախապես հայտարարված հանդիպումը:
Թագավորական հեծելազորային հրետանու բրիտանական էսկադրոնը ապրիլի 24-ին Լոնդոնի Հայդ- պարկում հրետանային զարկեր է տվել Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Ուիլյամի ու Քեյթի որդու ծնվելու առթիվ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ամերիկյան օգնությունը Սիրիայի այն շրջաններին, որոնք վերահսկվում են նախագահ Բաշար Ասադի իշխանությունների կողմից։
«Հանրապետություն» կուսակցությունը հատարարություն է տարածել, որում ասված է.
Կատարը պարտավոր է իր զորքերն ուղարկել Սիրիա, եթե չի ցանկանում զրկվել ամերիկյան ռազմական աջակցությունից:
ԱՄՆ-ի Սենատի կողմից երկրի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նոր տնօրեն է հաստատվել գնեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեն, նա նաեւ գլխավորելու է Միացյալ նահանգների զինված ուժերի կիբեռհրամանատարությունը:
Իրանի, Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի հարցերը գլխավորն են դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ կատարած պետական այցի ընթացքում:
Կանադայի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա այն երիտասարդին, որը վրաերթի է ենթարկել տասնյակ անձանց։ Ապրիլի 23-ին Տորոնտո քաղաքում, մոտ մեկ կիլոմետր մեկ ընդ մերթ անցնելով մայթի վրայով, ոմն Ալեք Մինասյանի վարձակալած ավտոմեքենայի հարվածներից զոհվել է 10 մարդ, 15 այլոք՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր առավոտյան ժամը 11-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը չեղարկվել է։ Բանակցությունների թեման չի հաջողվել հստակեցնել։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը՝ որպես երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ բնականոն ճանապարհ, այլևս կասկած չի հարուցում։
Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների շուրջ «Ազատությունը» ռադիոկանաը զրուցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Լուրջ խմորումներ են սկսվել ՀՀԿ խմբակցությունում: Խմբակցության պատգամավորների մի մասը հակված է պաշտպանելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, քանի որ համարում են, որ Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի իր ինքնուրույնությունը եւ կվերածվի ռուսական գավառի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքների մասնակիցների զգալի մեծամասնությունը երիտասարդներն էին։
Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ որոշվել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախօրեին, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքեցին զորամասը` միանալով ցուցարարներին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունը Հ-ում դեռ չի ավարտվել. նախօրեին տեղի ունեցավ առաջին քայլը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Սակայն ՀՀԿ-ն այսօր շարունակում է մնալ իշխող կուսակցություն, ավելին՝ փորձում է ՀՀ-ում ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը:
Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները քիչ առաջ հայտարարություն են տարածել:
Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որում նշեց, որ այսօր առաջարկել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին վաղը նստել բանակցային սեղանի շուրջ 3-3 ֆորմատով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ապրիլի 25-ին նախատեսված հանդիպումը Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի չի ունենալու, քանի որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն: