Լուրջ խմորումներ` ՀՀԿ խմբակցությունում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Լուրջ խմորումներ են սկսվել ՀՀԿ խմբակցությունում: Խմբակցության պատգամավորների մի մասը հակված է պաշտպանելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, քանի որ համարում են, որ Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի իր ինքնուրույնությունը եւ կվերածվի ռուսական գավառի:
Այս թեւը պայմանականորեն կարելի է անվանել Հայաստանի ինքնիշխան ապագայով մտահոգվողների թեւ, եւ նրանք համարում են, որ հարցը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է, այլ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյության հարցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: