
Սաուդյան Արաբիան Կատարից պահանջել է զորք ուղարկել Սիրիա

Կատարը պարտավոր է իր զորքերն ուղարկել Սիրիա, եթե չի ցանկանում զրկվել ամերիկյան ռազմական աջակցությունից: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 24-ին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը։
«Կատարը պետք է վճարի Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության համար եւ պարտավոր է իր զորքերն ուղարկել Սիրիա, նախքան ԱՄՆ-ի նախագահը կհրաժարվի Կատարին պաշտպանելուց»,- ալ Ջուբեյրի խոսքը մեջբերել է թագավորության ԱԳ նախարարության մեդիա-կենտրոնը Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը դադարեցնի Կատարի անվտանգության ապահովումը, այդ երկրի ռեժիմը կտապալվի մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում:
Անցյալ տարվա հունիսից Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ դադարեցնելով հաղորդակցությունը: Տարածաշրջանի հարեւաններին հաշտեցնելու Քուվեյթի փորձերը հաջողութամբ չեն պասակվել: