
ԱՄՆ-ի Սենատը Փոլ Նակասոնեին հաստատեց Ազգային անվտանգության գործակալության տնօրենի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատի կողմից երկրի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նոր տնօրեն է հաստատվել գնեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեն, նա նաեւ գլխավորելու է Միացյալ նահանգների զինված ուժերի կիբեռհրամանատարությունը: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նակասոնեի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ավելի վաղ ԱԱԳ-ը գլխավորած Մայք Ռոջերսը հրաժարական էր տվել: ԶԼՄ-ների հաղորդագրություններում նշվում է, որ ԱԱԳ-ի 54-ամյա նոր տնօրենը աշխատանքի մեծ փորձ ունի կիբեռհրամանատարության ղեկավարման բնագավառում, որը գլխավորում էր 2016 թվականի վերջից:
Սենատում կայացած լսումների ընթացքում նա հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ պետությունների կողմից իրականացված կիբեռգրոհները «բավարար չէին», որպեսզի իրենց ստիպեն «փոխելու գործելակերպը», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: