Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն արգելեց օգնությունը Սիրիայի իշխանությունների կողմից վերահսկվող շրջաններին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ամերիկյան օգնությունը Սիրիայի այն շրջաններին, որոնք վերահսկվում են նախագահ Բաշար Ասադի իշխանությունների կողմից։

Միեւնույն ժամանակ փաստաթղթի տեքստում նշված է, որ վերականգնման գործում օգնություն կցուցաբերվի «դեմոկրատական Սիրիային կամ էլ այն շրջաններին, որոնք չեն վերահսկվում իշխանությունների կողմից»:

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսն օրինագիծը համարել է «ժամանակին», քանի որ այն թույլ է տալիս «կանխել ամերիկացի հարկատուների դոլարների հայտնվելն Ասադի հանցավոր վարչակարգի ու նրանց ձեռքին, ովքեր նրան պաշտպանում են»:

Դրա հետ մեկտեղ, ինչպես ասել է օրենսդիրը, «երբ գա օրը, երբ Սիրիայի կառավարությունը ղեկավարեն ոչ Ասադն ու նրա կողմնակիցները, ԱՄՆ-ը վերստին կքննարկի օգնություն ցույց տալու հարցը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30