ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը այլևս կասկած չի հարուցում. Հովհաննես Մանուկյան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը՝ որպես երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ բնականոն ճանապարհ, այլևս կասկած չի հարուցում։ Այս մասին բարձրաձայնել է նույնիսկ գործող քաղաքական ղեկավարությունը։ Սա է միակ ճիշտ քաղաքական օրակարգը։

Առանցքային խնդիրն այդ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանության լեգիտիմության, այսինքն` հանրության իրական տեսակետն արտահայտող քվեարկության ապահովումն է։

Դա, սակայն, անհնար է առանց գործող ընտրական համակարգի փոփոխության, մասնավորապես Ընտրական օրենսգրքով սահմանված (ըստ իս՝ հակասահմանադրական) ընտրակարգի վերանայման։

Այս առանցքային հարցի շուրջ ընդդիմության և գործող քաղաքական ղեկավարության համաձայնությունը հարցի հանգուցալուծում կարող է դառնալ։ Մնացյալ բոլոր խնդիրները երկրորդական են։

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արդարադատության նախկին նախարար

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30