Լոնդոնում հրետանային զարկեր են տրվել Ուիլյամի ու Քեյթի որդու ծնվելու առթիվ
Թագավորական հեծելազորային հրետանու բրիտանական էսկադրոնը ապրիլի 24-ին Լոնդոնի Հայդ- պարկում հրետանային զարկեր է տվել Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Ուիլյամի ու Քեյթի որդու ծնվելու առթիվ:
Առաջին աշխարհամարտի ժամանակների թնդանոթնեիրց 41 զարկ Է տրվե։ Միաժամանակ Պատվավոր հրետանային գնդի հրանոթները 62 զարկ են տվել Թաուերի, Թեմզայի հյուսիսային ափի այն ամրոցի մոտ, որը Մեծ Բրիտանիայի գլխավոր խորհրդանիշներից մեկն է:
Լոնդոնում տրված հրավառությունը դիտելու էին եկել հարյուրավոր բնակիչներ ու հյուրեր: Թագավորական զույգի երրորդ երեխայի ծնունդը նշվել է նաեւ Վեսթմինսթերյան աբբայության զանգերի ղողանջով, որտեղ 2011 թվականին կայացել է Ուիլյամի ու Քեյթի հարսանիքը: Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չառլզն իր որդուն՝ արքայազն Ուիլյամին, եւ հարսին՝ Քեյթ Միդլթոնին, շնորհավորել է նրանց երրորդ զավակի ծնվելու կապակցությամբ:
Պաշտոնական հայտարարությունն ապրիլի 24-ին հրապարակվել է Twitter-ում Քլարենս-հաուսի՝ արքայազն Չառլզի եւ նրա կնոջ՝ Ուիլյամի խորթ մոր՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլայի նստավայրի պաշտոնական էջում: «Մենք երկուսս էլ շատ ուրախ ենք նորությամբ՝ եւս մեկ թոռան ծնվելով. դա շատ մեծ ուրախություն է, միայն թե ես չգիտեմ՝ ինչպես եմ գլուխ հանելու նրանց բոլորից»,-կատակել է արքայազն Չառլզը՝ որդուն եւ հարսին շնորհավորելով իր եւ դքսուհի Քամիլայի անունից:
Ինչպես արդեն տեղեկացվել է՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ապրիլի 23-ին տղա է ունեցել: Երեխան լույս աշխարհ է առավոտյան Լոնդոնի Փադինգթոնի շրջանում գտնվող Սբ.Մարիայի հիվանդանոցում»: Սա զույգի երրորդ երեխան է. 2013 թվականի հուլիսին ծնվել է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան: Երեխան հինգերորդ տեղը կզբաղեցնի գահաժառանգման հերթում՝ Պապի՝ Ուելսի արքայազն Չառլզից, հորից եւ եղբորից ու քրոջից հետո: Նրա անունը, ավանդույթի համաձայն, պետք է հայտարարվի մի քանի օրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: