Բաժիններ՝

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը, «Mazda»-ն և «Zil»-ը․ կան տուժածներ

Փետրվարի 4-ին, ժամը 22։33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Zil» մակնիշի բեռնատարի վարորդը և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Zil» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս