Անկարան ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի առնչությունը հաստատող նոր ապացույցներ է ներկայացրել ԱՄՆ-ին
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերթական թղթածրարն է ուղարկել ԱՄՆ-ին, որն ապացուցում է թուրք ընդդիմադիր քարոզիչ, FETÖ շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի առնչությունը 2016թ. հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ինչպես հաղորդվում է, նոր ապացույցները ներառվելու են Գյուլենի արտահանձնումը պահանջող գործում։
Դրանցում տեղեկություններ են պարունակվում Գյուլենի կողմնակիցներին համակարգող Ադիլ Օքսուզի տեղաշարժերի մասին, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ էր։
Նշվում է, որ նրա այցը ԱՄՆ անմիջապես հեղաշրջման փորձից առաջ վկայում է դրան Գյուլենի առնչության մասին։
Անկարան 2016թ. սեպտեմբերի 10-ին պաշտոնապես դիմել էր Վաշինգտոնին՝ պահանջելով արտահանձնել Գյուլենին։
2016թ. հոկտեմբերի 27-ին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այցելել էր Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի հետ։
Մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների կողմից FETÖ շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին երրորդ երկիր արտահանձնելու հավանականությունը, Բոզդաղն ասել է. «Թուրքիան չի պահանջել Գյուլենին արտահանձնել այլ երկիր։ Մենք ցանկանում ենք, որ նա արտահանձնվի Անկարային, կանգնի արդարադատության առաջ ու կրի արժանի պատիժ»։