ՀՀԿ-ն ստացել է կուսակցությունը լքելու Հովիկ Աբրահամյանի դիմումը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու դիմումն արդեն ստացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն, արդյոք, կուսակցությունը լքելու այլ դիմումներ, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Այլ դիմումներ չկան, բայց կարող եմ ասել, որ ունենք կուսակցությանն անդամակցելու շատ դիմումներ` հազարներով»:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՀԿ-ն լքելու մասին: Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ շարունակելու է մնալ քաղաքականության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031