
«Այս համակարգի կազմաքանդման ժամանակը վաղուց եկել է». Արամ Գ. Սարգսյան

«Ես եղե՞լ եմ պատգամավոր, ևս մեկ անգամ այդպես երազած լինեի, էլի կլինեի պատգամավոր՝ ուրիշի ցուցակով: Վիկտոր Դալլաքյանը եղե՞լ է պատգամավոր, այսինքն՝ եթե մենք այդ ամբողջն անցել ենք, ի՞նչ իմաստ ուներ ևս մեկ անգամ այնտեղ գնալ: Մեր խնդիրը հստակ դրված է, նպատակն ասված է. այո, մենք տեսնում ենք, որ այս համակարգի կազմաքանդման ժամանակը վաղուց եկել է, հիմա պետք է դա իրականացնել:
Եվ դրա համար է, որ մենք միավորվել ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին՝ Գառնիկ Իսագուլյանն ասում է որ բոլոր դաշինքները տեխնիկական են, և դրանցում ներգրավված ուժերի նպատակը խորհրդարան մտնելն է, ինքն ի՞նչ կասի այս մասին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Հարցին՝ Ծառուկյանի դաշինքին միանալու քննարկումներ կա՞ն իրենց դաշինքում, նա այսպես պատասխանեց.
«Դեռ քննարկման առարկա չի դարձել, որովհետև այդ դաշինքում ձևավորվածների մի մասի պատկերացումները, շատ հնարավոր է, որ չհամընկնեն մեր պատկերացումներին: Դրա համար այս պահին այդպիսի ցանկություն չկա, բայց ես չեմ բացառում համագործակցությունը: Եթե մենք տեսնում ենք, որ այո, նպատակները հստակ են, երևի թե համագործակցության հնարավորություն լինի»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆինանսապես աջակցո՞ւմ է իրենց դաշինքին:
«Նախորդ տարի Արա Աբրահամյանը հայտարարեց, որ քաղաքականության մեջ մտնելու ցանկություն ուներ, բայց առողջական խնդիրների պատճառով չի մասնակցելու ընտրություններին: Հիմա նա բացակայում է և՛ Ռուսաստանից, և՛ Հայաստանից, գտնվում է ԱՄՆ-ում: Եթե նմանատիպ ցանկություն ունենար, դրա մասին բացահայտ կասեր, և, եթե որևէ այդպիսի խնդիր դուք տեսնում եք, կարող եք իրեն հարցնել»: