«Զարմանքները հանենք: ՀԱՊԿ-ը եկել է, զորավարժություն է արել ՀՀ-ում, և խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ զինված ուժերը կարողացա՞ն նոր գիտելիքներ ձեռք բերել այդ համատեղ զորավարժություններից: ՀԱՊԿ-ի վրա հույս եք դրել, որ պաշտպանելո՞ւ են մեզ: Հավատում եք, որ Բելառուսը կամ Ղազախստանը կամ Ղրղըզստանը գալու են՝ մեր սահմաննե՞րն են պաշտպանելու»:
Բրյուսելում տասից ավելի մարդ է հոսպիտալացվել ԵՄ-ի Խորհրդի «Եվրոպա» շենքում ծխից թունավորվելու պատճառով, տարհանում է հայտարարված:
Միացյալ Նահանգները դիմակայելու է Իրանի ապակայունացնող ազդեցությանը եւ զսպելու է նրա ագրեսիան՝ այդ նպատակով ակտիվացնելով փոխգործակցությունը տարածաշրջանի մի շարք պետությունների հետ:
Իրանի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները եւ Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման և ամրապնդման մեջ:
Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում:
Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել նոր արտահանական սահմանափակումների վերաբերյալ:
Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Պենտագոնն արդեն ձեռնամուխ է եղել ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային համալիրների ստեղծմանը:
«ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց եւ չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել: Մոտավոր հաշվարկներով, այս օրը բիզնեսը կորցնում է 800-900 միլիոն դոլար: «Ուրբաթ-13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։ «13» թվից վախն անվանվում է «տրիսկայդեկաֆոբիա»:
Թուրքիայի իշխանությունները եւս 117 մարդու ձերբակալման կալանագրեր են տվել, որոնց կասկածում են 2016 թվականի հուլիսին երկրում հեղաշրջման փորձին մասնակցության մեջ:
Չիչեքը հայտնել է, որ կան խոսակցություններ, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ծագած դիվանագիտական լարվածության պատճառով, ԱՄն իշխանությունները Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող շուրջ 283 հոգու մուտքը կարգելեն իրենց երկիր։ Չիչեքը պնդել է, որ այս լուրի իսկությունը հաստատվել է գործարար շրջանակների կողմից ևս։
Թուրքական ութ տանկեր, 50 զրահափոխադրիչներ եւ շուրջ 200 զինվորականներ հատել են Սիրիայի հետ սահմանը եւ մտել Իդլիբի նահանգի տարածք:
Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մահմուդ Զուբայր Հայաթը նախատեսում է ընթացիկ տարվա նոյեմբերին այցելել Ադրբեջան: Նման պնդում հրապարակել է ադրբեջանական մասնագիտացված «Ազերի դիֆենս» պարբերականի կայքը:
Լուսանկարիչ Դուգլաս Թրոնը դրոնի օգնությամբ նկարահանել է անտառային հրդեհից գրեթե լիովին ոչնչացած Սանտա Ռոզու կալիֆոռնիական քաղաքը:
Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չունի:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում օրինագիծ է ընդունել 36,5 մլրդ դոլար հատկացնել երկրի այն շրջաններին օգնություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են վերջերս մոլեգնած փոթորիկներից ու անտառային հրդեհներից։
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երեւանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Արա Աբրահամյանի հետ՝ հորդորելով նրան ռուսական եկեղեցի կառուցելու փոխարեն Հայաստանում ներդրումներ կատարել։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սոնոմի օկրուգի շերիֆ Ռոբերտ Ջորդանոյին:
Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հրաժարական տալու մտադրություն չունի, հակառակը` մտադիր է բարձրացնել իր քաղաքական կարգավիճակը, որովհետև 2018-ի ապրիլից` վարչապետը նաև պետության ղեկավարն է:
Սերգեյ Մինասյանին ագրեման չտալու հարցում վրացիների հիմնական փաստարկն այն է, որ հայկական մամուլում շատ վաղ սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սերգեյ Մինասյանի համար ագրեման հայցելու մասին:
Ըստ լավատեղյակների` մինչև վերջին վայրկյանը Աբրահամյանները փորձել են պայքարել՝ աթոռանիստ Արտաշատը և Այնթապն իրենց տիրապետության տակ պահելու համար: Սակայն նրանց սեղանին է դրվել Նորաշեն համայնքի ղեկավարի հետ տեղի ունեցած պատմության դոսյեն, որին գյուղապետ էր «դարձրել» Հովիկ Աբրահամյանը, ապա փոխվել է մտադրությունը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ու Հանրապետական վերնախավում խիստ զայրացել են ԱԺ պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի վրա։
այաստանի եւ Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը:
Չինաստանի ամենահարուստ բնակիչը, ըստ «Խուժուն» հետազոտական կազմակերպության տվյալների, դարձել է երկրի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի՝ China Evergrande Group-ի ղեկավար Սյույ Ցզյաինը. նրա կարողությունը կազմում է մոտավորապես 43 մլրդ դոլար։
Հին ժամանակներում կատարված մի շարք նորարարություններ մնացել են այդպես էլ չբացահայտված, քանի որ կար սկզբունք, որ ուսուցիչը միայն իր աշակերտին էր ասում իր հայտանագործության գաղտնիքները:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռետորան է բացել, որտեղ կարիքավորները կսնվեն անվճար:
ՅՈւՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպան Կարﬔլ Շամա-Կոենը խորհուրդ է տվել իր պետությանը հետևել ԱՄՆ-ի օրինակին և լքել ﬕջազգային կազմակերպության շարքերը: