Չինաստանի ամենահարուստ բնակչի կարողությունը գնահատել են 43 մլրդ դոլար
Չինաստանի ամենահարուստ բնակիչը, ըստ «Խուժուն» հետազոտական կազմակերպության տվյալների, դարձել է երկրի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի՝ China Evergrande Group-ի ղեկավար Սյույ Ցզյաինը. նրա կարողությունը կազմում է մոտավորապես 43 մլրդ դոլար։
«Խուժուն» հետազոտական կազմակերպությունը (Hurun Research Institute) հրապարակել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: «Խուժուն»-ի առաջին վարկանիշը հրապարակվել է 1999 թվականին:
Վարկանիշի երկրորդ տեղում է Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Պոնի Ման. նրա կարողությունը կազմում է 37 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Alibaba Group խոշորագույն չինական ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեկ Ման այս տարի չի պահպանել երկրորդ հորիզոնականը եւ հայտնվել է երրորդ դիրքում: Վերջին տարվա ընթացքում նրա կարողությունը կրճատվել է 2 տոկոսով:
Անցյալ տարի Չինաստանի ամենահարուստ բնակիչ էր ճանաչվել Dalian Wanda Group-ի ղեկավար Վան Ցզյանլինը, որի կարողությունն այդ պահին կազմում էր 32,1 մլրդ դոլար. այս տարի նա հայտնվել է միայն հինգերորդ տեղում: Վերջին տարվա ընթացքում նա կորցրել է իր կարողության 23 տոկոսը, որը ներկայում կազմում է 23 մլրդ դոլար:
«Խուժուն»-ի տվյալների համաձայն, ներկայում մայրցամաքային Չինաստանի տարածքում ապրում է 647 միլիարդատեր, ինչը 53-ով ավելի է, քան անցալ տարի, հաղորդել էՌԻԱ Նովոստին: