
Վիտալի Բալասանյանի և Բակո Սահակյանի հարաբերությունները լարվել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները:
«Հիշեցնենք, որ Բալասանյանը, ով Արցախի նախագահական նախորդ ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում:
Մեր տեղեկություններով՝ իշխանությունների և Բալասանյանի հակասության պատճառը վերջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է: Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լինել ենթարկվողի կարգավիճակում ու իր կանոններն է սահմանում: Մեր աղբյուրը չի բացառում նաև, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: