Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վրաց-ռուսական սահմանին ահաբեկչության մեջ մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով Հյուսիսային Օսիայի Դաշնային անվտանգության ծառայությանը:
«Մենք կարող ենք առաջ տանել թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Արցախի հարցը եւ այլ հարցեր, որովհետեւ մեկ առ մեկ մարդիկ վերցնում են իրենց հեռախոսները, զանգում են եւ ասում՝ սա է մեր խնդիրը, սա է մեզ համար կարեւոր եւ ուզում ենք, որ մեր ներկայացուցիչները իրենց ձայնը բարձրացնեն»:
Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24-ին` մասնակցելու 24-25-ը Երեւանում տեղի ունենալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի նիստին։ Տեղի կունենան ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլեւ «տետ ա տետ» հանդիպումներ հայկական կողմի, Կարեն Կարապետյանի եւ մյուս վարչապետերի հետ:
Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի այն գերքաղաքների ցուցակը, որոնք առավել վտանգավոր են կանանց համար:
«ԵՄ-ն չի կարող դեմ լինել նրան, որ Հայաստանն ատոմակայան ունենա, ավելին, կփորձի աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»:
Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ ազգային համագումարը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին, երկրի համար կենսական նշանակություն ունի, քանի որ դրա արդյունքից է կախված առաջիկա հինգ տարիների ընթացքում ՉԺՀ ուղին:
ԱՄՆ-ում ներգաղթյալների թվաքանակը, որոնք երկիր են հասել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ճանապարհով, 2016 թվականի հուլիսին հասել է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Նովրուզ Մաﬔդովի հայտարարությանը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով է հանդես եկել Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված ﬕջոցառմանը։
«Սա եղել է հայկական կողմի առաջարկը։ Այսինքն՝ մեր առաջարկով են ռուս գործընկերներն այս քայլին գնացել, և ամենաբարձր մակարդակով այս խնդիրը լուծում է ստացել` երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների հիման վրա»։
«Սա գործող համաձայնագիր է, որն անհրաժեշտ է մեր անվտանգության համար, և ես ակնկալում եմ համաձայնագրի շուրջ աջակցությունը»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Գերմանացիների մեծամասնությունը (70,1 տոկոսը) դեմ է արտահայտվել երկրի առանձին տարածաշրջաններում օրենսդրական մակարդակով մուսուլմանական տոներ սահմանելու Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի առաջարկությանը:
Բրյուսել-Երեւան խոր եւ համապարփակ համաձայնագրի ստորագրության արարողության հետհաշվարկը սկսվել է: Մի ամիս հետո տեղի ունենալիք գագաթաժողովին, բոլոր նախադրյալները պատրաստ են, որ ստորագրությունը կայանա:
Իսպանիայի Սահմանադրական դատարանը լուծարել է Կատալոնիայի իշխանությունների կողմից սեպտեմբերի 6-ին ընդունված օրենքը, որը անկախության հանրաքվեի անցկացում է նախատեսում այդ տարածաշրջանում:
«Թե իր, թե Ադրբեջանի այն պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր փորձում են պատրանք ստեղծել, թե Նախագահը հանդիպումից անմիջապես հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ են, քան անհեթեթություններ», – նշեց Էդուարդ Շարմազանովը:
Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում հոկտեմբերի 17-ի դրությամբ համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից ներկայացվել է ինքնաբացարկի 3 դիմում:
Հոկտեմբերի 18-19 արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։
Թուրքիան խնդրում է Եվրամիությանը՝ պարզորոշ ասել՝ ցանկանում են արդյոք իրեն տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Վարշավայում:
Հոկտեմբերի 17-ին փլուզում է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի ածխահանքերից մեկում:
Գրեթե 700 ընկերություններ իրենց գրասենյակները Կատալոնիայից Իսպանիայի այլ տարածաշրջաններ են տեղափոխել տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից ի վեր:
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հրապարակվել է, քանի որ երկու կողմերը համաձայնություն են տվել, ինչը նշանակում է, որ գոնե այդ երկու կողմերը վճռական են այն ստորագրելու հարցում»:
«Շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, կարծում եմ` մոտակա ժամանակահատվածի համար պետք է, որ ունենա մեծ ազդեցություն: Գիտեք, որ շփման գծում լարվածությունը շատ մեծ է: Մեր ակնկալիքը, որ պետք է ադրբեջանական կողմը միջոցներ ձեռնարկի այդ լարվածությունը մեղմացնելու առումով, արձանագրվեց այն վերջնական հայտարարության մեջ, որը տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս առումով, իհարկե, հանդիպման արդյունքները պետք է դրական համարել»,- ընդգծեց Նահապետյանը:
Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց կարեւոր է համարում երկխոսության պահպանումը:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ամերիկյան ընկերությունների հետ բանակցություններ վարել նավթի եւ գազի շուրջ։
53-ամյա լրագրողը զոհվել է հոկտեմբերի 16-ին մեքենայի պայթյունի հետևանքով: Նրա մեքենան պայթյունի հետևանքով մի քանի մասերի է բաժանվել:
Իռլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 17-ին փակ են բոլոր դպրոցները, շարունակվում են երկաթուղային եւ ավիահաղորդակցության խափանումները, հարյուր հազարավոր տներ մնում են առանց լույսի, մի մասն էլ՝ առանց ջրի «Օֆելյա» փոթորկի պատճառով, որը շարունակում է մոլեգնել Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության տարածքում։
«Հանդիպումը կառուցողական էր, եւ հիմնական թեզն այն էր, որ կողմերը պայմանավորվել են շփման գծում լարվածությունը նվազեցնելու շուրջ: Հաջորդ մեսիջը Սերժ Սարգսյանի սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն էր, որ կողմերը կոնֆլիկտի լուծման տարբերակի վրա դեռեւս դուրս չեն եկել, եւ երրորդ մեսիջը, որ հնչեց ՀՀ Նախագահի կողմից` Արցախի հարցն էր»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: