
Ադրբեջանական ԶԼՄ. Պակիստանի ԶՈւ ԳՇ պետը նոյեմբերին կայցելի Ադրբեջան. razm.info

Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մահմուդ Զուբայր Հայաթը նախատեսում է ընթացիկ տարվա նոյեմբերին այցելել Ադրբեջան: Նման պնդում հրապարակել է ադրբեջանական մասնագիտացված «Ազերի դիֆենս» պարբերականի կայքը: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ ներկայում ճշտվում են Պակիստանի ԶՈւ ԳՇ պետի այցի գրաֆիկը, մանրամասները: Այս մասին գրում է razm.info-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջան էր այցելել Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Սոհաիլ Ամանը: Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել էին ռազմական, ռազմակրթական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, հայտնի է դարձել, որ Պակիստանն Ադրբեջանին 10 միավոր սեփական արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ կվաճառի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։