ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ծագած վիզային ճգնաժամի առաջին իսկ օրը տեղի է ունեցել թուրքական լիրայի կտրուկ արժեզրկում, ինչի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը մի գիշերվա ընթացքում ունեցել է մոտ 63 մլրդ լիրայի (17 մլրդ դոլար) կորուստ:
Հետաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը Սարկիևը քաղաքի տարբեր մասերում իր ծանոթից խաբեությամբ ստացել է ավելի քան 25 միլիոն ռուբլի՝ խոստանալով փոխանցել դրանք պարտքի մարման հաշվին։
2017թ․ սեպտեմբերին աճել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Arti49-ը, սեպտեմբերին Գերմանիայից ապաստան է խնդրել 1025 թուրք։
Չինաստանի Գուանդունի նահանգի բնակչուհիներից մեկը 52-կիլոգրամանոց վիշապ է հայտնաբերել իր լվացքի մեքենայի մեջ:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է թեմատիկ սրճարան՝ նվիրված կանանց ազդրերին:
Ֆրանսիայում վաճառքի են հանել տուն, որը կառուցվել է 187 տարի առաջ
Ռուսական ավտոմեքենան՝ Լոս Անջելեսի փողոցներում:
«Կարծում եմ՝ հայկական կողմին այս պահի դրությամբ շահավետ է, որ ինչ-որ ժամանակ ունենա մանևրելու համար։ Եթե փոփոխելու հարցեր լինեն եվրոպական կողմից, ապա կարելի է քննարկել դրանք»։
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 189-ի, հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և առողջապահական շրջանակներին։
ԱՄՆ-ից աջակցություն ստացող «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈւ (զինված կոալիցիան սկսել է «Իսլամական պետություն»-ից Սիրիայի հյուսիոսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության ավարտական փուլը։
Եթե ԱՄՆ-ն ուսումնասիրում է JCPOA-ում մնալու կամ դուրս գալու հարցը, ապա Եվրամիությունն այն կարևորելով համարում է իր կողմից արտաքին քաղաքականության ուղղություն Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ: Այս մասին օգոստոսի 27-ին Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել էր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և շեշտել, որ այն միջազգային համաձայնագիր է:
Կանադացի Դեն Նայստեդտը որմզդեղնի եւ գայլի գոտեմարտի ականատեսն է դարձել Հյուսիսային Օնտարիո լճում:
«Ծառայապետ ունենալու համար բնավ պարտադիր չէ, որ ձեր երակներով կապույտ արյուն հոսի». Անգլիայի թագուհու սպասավոր
«Ես համաձայն չեմ այդ կարծիքներին, քանի որ սա միացյալ զորախումբ է, այն ռազմական խնդիրներ է լուծելու միասնական որոշման արդյունքում: Ռուսաստանը չի կարող որոշումներ կայացնել Հայաստանի փոխարեն»:
Թրամփն անցնող շաբաթ հայտնվեց սենատոր Բոբ Քորքերի մեղադրանքների ներքո, եւ հարձակումներ գործեց ընդդեմ մամուլի՝ հայտարարելով. «Զզվելի է, թե ինչպես է մամուլը կարողանում գրել այն, ինչ ուզում է: Ու մարդիկ ստիպված են լինում կարդալ այդ ամենը»:
Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանից մեկնել են երկրի 2 մլն 910 հազար 387 քաղաքացիներ, իսկ եկել են 2 մլն 860 հազար 942-ը: Այդ մասին վկայում են Վրաստանի ՆԳ նախարարության կայքում հրապարակված վիճակագրական տվյալները:
«Այս փաստաթուղթը լավ գործիք է Հայաստանի համար։ Թե ինչպես ինքը կօգտվի դրանից, դա միայն Հայաստանը գիտի, և ժամանակը ցույց կտա»,- նշեց փորձագետը:
Հինգշաբթի օրը «Amnesty International» կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Իդիլ Էսերի ծննդյան օրն էր: Սակայն նրա գործընկերները ստիպված էին տոնը նշել հայտնի տասնյակ անձանց ստորագրություններ պարունակող նամակագրությամբ՝ պահանջելով նրա ազատ արձակումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Արդեն 100 օր է՝ Իդիլն ու մարդու իրավունքների պաշտպան մի շարք այլ ակտիվիստներ գտնվում են բանտերում: Երկրի դատախազներն այս […]
Ընտրություններից հետո Մարմաշենի կենտրոնը լինելու է Մայիսյանը, որը համայնքը միավորող գյուղերի խաչմերուկն է հանդիսանում, ունի վարչական շենք: Մարմաշեն համայնքն իր մեջ միավորում է Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղերը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարակել է Հայաստանի եւ Եվրոպական Միության Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:
«Հայրենասիրությունը կա՛մ կա, կա՛մ չկա, ու դա նույնն է, որ խոսես հորդ կամ մորդ նկատմամբ ունեցած սիրո մասին: Այլ հարց է՝ դա լա՞վ է, թե՞ վատ, որ մենք հպարտանում ենք «յան» ազգանունով մարդկանց հաջողություններով: Ես ձեզանից չեմ տարբերվում, ես էլ եմ հպարտանում բոլոր «յան» ազգանունով մարդկանց հաջողություններով»:
Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu): Զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում:
Հյուսիսային Կալիֆորնիայում անտառային հրդեհները չեն մարվում, կրակը շարունակում է ոչնչացնել բնակավայրեր:
Սիրիական Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ:
«5 տարի առաջ մեզանից խլել եք ընտրելու մեր իրավունքը, համայնքի հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ 8 տարի մեր պատրիարքին չենք կարողանում ընտրել»։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:
«Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք քննարկել Թուրքիայում առկա իրավիճակը, այդ իսկ պատճառով խնդրել ենք Եվրահանձնաժողովին պատրաստել զեկույց: Իհարկե, մենք ներկայում չենք ընդունի որոշում, բայց ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքն այն մասին, որ թե ինչ եզրակացություններ կարող ենք անել այս ամենից»,-ասել է նա:
«Ամեն ժողովուրդ, ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչ է ուզում անել։ ԱՊՀ 2 հարթակը ժամանակին էր ավելի ակտիվ գործում, հիմա այդ ձևաչափն իր ակտիվությունն արդեն կորցրել է»:
Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ազգությամբ թուրք Գերմանիայի քաղաքացի 60-ամյա գրող Դողան Աքանլիին:
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: