Բաժիններ՝

ՌԴ-ն Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել նոր արտահանական սահմանափակումների վերաբերյալ

Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել նոր արտահանական սահմանափակումների վերաբերյալ: Փաստաթղթերի մի մասն արդեն ստացվել է թուրքական կողմից, կատարվում է դրանց վերլուծություն: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Գրուզդեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք (Թուրքիայում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցչությունը) խնդրել են ներկայացնել բոլոր բացատրությունները: Առաջիկա օրերին մենք կստանանք պարզաբանումները: Որոշ փաստաթղթեր մենք արդեն ստացել ենք, այժմ դրանք քննարկում ենք»,-ասել է նա, նշելով, որ թուրքական կողմն ուսումնասիրման համար արդեն ներկայացրել է կանոնակարգը:

Ավելի վաղ Թուրքիան նոր սահմանափակումներ էր մտցրել ռուսական գյուղատնտեսական արտադրանքի համար: Սահմանափակումները կվերաբերեն այնպիսի մթերքների արտահանմանը, ինչպիսիք են՝ ցորենը, արեւածաղկի չզտված ձեթը, եգիպտացորենը, չոր ոլոռը, չթեփահանված բրինձը, արեւածաղկի սերմերի քուսպը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031