Խորագիր:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց փոթորիկներից տուժած շրջաններին 36,5 մլրդ դոլար հատկացնելուն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց փոթորիկներից տուժած շրջաններին 36,5 մլրդ դոլար հատկացնելուն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում օրինագիծ է ընդունել 36,5 մլրդ դոլար հատկացնել երկրի այն շրջաններին օգնություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են վերջերս մոլեգնած փոթորիկներից ու անտառային հրդեհներից։

Այդ գումարից 18,7 մլրդ դոլարը նախատեսված է Արտակարգ իրավիճակների համերկրային վարչության համար , որը, մասնավորապես, զբաղվում է Տեխասը, Ֆլորիդան եւ Պուերտո Ռիկոն պատուհասած փոթորիկների հետեւանքների վերացմամբ: Այժմ այդ նախաձեռնությունը կներկայացվի Սենատի քննարկմանը: Եթե վերին պալատը որեւէ փոփոխություն չկատարի տեքստում եւ պաշտպանի այն, ապա այն կուղարկվի նախագահի ստորագրմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։