Բաժիններ՝

«Միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները կհանգեցնեն քաոսի». Ալի Լարիջանի

Իրանի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները եւ Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծես թե նրանք ինչ-որ շարժումներ են սկսել, որոնք վերջին հաշվով խառնաշփոթության կհանգեցնեն միջազգային ասպարեզում,-նշել է Իրանի խորհրդարանի ղեկավարը ՌԴ Պետդումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինի հետ հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում:-Դրա վկայությունն այն պատժամիջոցներն են, որոնք նրանք սահմանել են Իրանի եւ Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ այն միջոցները, որոնք նրանք վերջերս սկսել են ձեռնարկել Իրանի հետ միջուկային պայմանավորվածությունների կապակցությամբ»:

Նա նաեւ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չկատարի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ գործարքից ոչինչ չի մնա: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս