
Թուրքիայում FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող հարյուրից ավելի մարդկանց ձերբակալման կալանագրեր են տրվել

Թուրքիայի իշխանությունները եւս 117 մարդու ձերբակալման կալանագրեր են տվել, որոնց կասկածում են 2016 թվականի հուլիսին երկրում հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալման գործողությունն անցկացվում է հանրապետության 15 նահանգներում: Կասկածյալները մեղադրվում են FETO կազմակերպության («Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն») կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: