
Օգտատերերը հայտնում են Instagram-ի աշխատանքում տեղ գտած խափանումների մասին

Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
Instagram-ի աշխատանքում խնդիրներ են ծագել Երեւանի ժամանակով ժամը 12:21-ից: Ծառայության տվյալներով՝ Instagram-ի աշխատանքում տեղ գտած խափանումների մասին ամենից շատ հաղորդումներ ստացվել են Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի օգտատերերից:
Խափանումներ են արձանագրել նաեւ Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Գերմանիայում եւ Եվրոպայի այլ երկրներում, Ռուսաստանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Մալայզիայում, Ինդոնեզիայում եւ Ավստրալիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: