
Թուրքական զրահատեխնիկան անցել է Սիրիայի հետ սահմանը

Թուրքական ութ տանկեր, 50 զրահափոխադրիչներ եւ շուրջ 200 զինվորականներ հատել են Սիրիայի հետ սահմանը եւ մտել Իդլիբի նահանգի տարածք:
Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը: Զինծառայողներն ու զրահատեխնիկան կտեղակայվեն Իդլիբում՝ ապաԷսկալացման գոտին հսկելու համար: Իդլիբում զորակազմի ծավալմանը նախորդել է հետախուզական գործողությունը, որը շարունակվել է հոկտեմբերի 8-ից մինչեւ 11-ը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ Անկարան գործում է Աստանայում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում եւ գործողությանը համաձայնեցնլում Է Մոսկվայի հետ: Նրա խոսքով թուրք զինվորականները կտեղաբաշխվեն Իդլիբի ապաէսկալացման գոտու ներսում, իսկ ռուսական ուժերը՝ դրա արտաքին պարագծով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: