
Իսրայելի դեսպանը կոչ է արել իր երկրին ԱՄՆ-ի հետ միասին անհապաղ դուրս գալ ՅՈւՆԵՍԿՕ-ից

ՅՈւՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպան Կարﬔլ Շամա-Կոենը խորհուրդ է տվել իր պետությանը հետևել ԱՄՆ-ի օրինակին և լքել ﬕջազգային կազմակերպության շարքերը: «Մինչ այսօր ես մնում էի այն կարծիքին, որ մենք չպետք է դուրս գանք ՅՈւՆԵՍԿՕ-ից՝ չնայած նրա բոլոր խելագար որոշուﬓերին: Այժմ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս է գալիս հիﬓականում ՅՈւՆԵՍԿՕ-ում Իսրայելին հետապնդելու համար, իմ կարծիքով, անհապաղ պետք է դուրս գանք նրանց հետ»,- այդ մասին դեսպանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Միաժամանակ նա նշել է, որ սա իր անձնական կարծիքն է և վերջնական խոսքը պատկանում է Իսրայելի վարչապետ Բինյաﬕն Նեթանյահուին, ով Շամա-Կոենի խոսքով, ունի ավելի լայն և մանրամասն նկարագիր:
Իսրայելը ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ լարված հարաբերություններ ունի Երուսաղեﬕ պատմական կենտրոնի կառավարման իրավունքը մշտապես վիճարկելու պատճառով: