Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանն արգելափակել է «ապաստան-քաղաքների» վերաբերյալ Թրամփի հրամանագրի կատարումը. AP

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի ֆեդերալ դատարանը նոյեմբերի 20-ին ոչ սահմանադրական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն քաղաքների իշխանություններին դրամաշնորհների տրամադրման սահմանափակում մտցնելու մասին հրամանագիրը, որոնցում չեն պահպանում օրենսդրությունը ներգաղթի ոլորտում:

Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը: Դատավոր Ուիլյամ Օռիքն իր վճռում նշել է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմն իրավունք չունի նման կերպ փոխելու քաղաքների միջեւ ֆինանսների բաշխման՝ գոյություն ունեցող համակարգը, որն ավելի վաղ հաստատվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Ապրիլին Օռիքը ժամանակավորապես դադարեցրել էր սույն հրամանագրի գործողությունը:

Այն ժամանակ նա նաեւ ընդգծել էր, որ նախագահն իրավունք չունի միակողմանի կարգով սահմանելու նոր կանոններ, որոնք կարգավորեն ֆեդերալ ծախսերը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նշել է AP-ն, արդեն անհամաձայնություն են հայտնել դատարանի սույն վճռին: Նրանք հայտարարել են, որ Օռիքը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս